ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթն I եռամսյակում կրճատվել է 30,4%՝ կազմելով 1,9 մլրդ դրամ

08.06.2012 12:24
ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթն I եռամսյակում կրճատվել է 30,4%՝ կազմելով 1,9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել է մոտ 1,9 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 30,4 տոկոսով:
«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել «Արեգակ» կազմակերպությունը: Ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմակերպության զուտ շահույթը հասել է շուրջ 432,3 մլն դրամի՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 341,7 մլն դրամի դիմաց: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթի համախառն ծավալում տվյալ կազմակերպությանը բաժին է ընկնում դրանց մեծության 23,3 տոկոսը:
Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի առաջատարների հնգյակում են նաև «Ֆինկա»-ն՝ 316,1 մլն դրամով (Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն մաքուր հասույթի 17,1%), «Կամուրջը»՝ մոտ 232,1 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 12,5 տոկոսը), «Նորվիկը»՝ մոտ 213,1 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 11,5 տոկոսը) և «Ազգային հիփոթեքային ընկերությունը»՝ 111,6 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 0,6%):
Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն: (413,24 դրամ է):–0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև