Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները հունվար-ապրիլին աճել են 12.4%-ով և կազմել 316.7 մլն դոլար. ԿԲ

08.06.2012 16:42
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները հունվար-ապրիլին աճել են 12.4%-ով և կազմել 316.7 մլն դոլար. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով դրամային փոխանցումները կազմել են ավելի քան 316.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի 281.8 մլն դոլարի դիմաց (աճը՝ 12.4%), ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Միաժամանակ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել է շուրջ 46.4 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19.2 տոկոսով։

Փաստորեն, հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված բոլոր փոխանցումների 81.6%-ը և երկրից արված բոլոր փոխանցումների 55.3%-ը։

ԿԲ տվյալների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացված փոխանցումների զուտ հոսքը կազմել է շուրջ 270.3 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2011 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված ավելի քան 242.8 մլն դոլարի դիմաց  (11.3%-ի աճ): ($1- 413,24 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև