Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 72.8 մլն դոլար են գնել

11.06.2012 14:37
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 72.8 մլն դոլար են գնել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ 72.8 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 409 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 6.2 մլն եվրո և շուրջ 568,3 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 508.04 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,27 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 102.3 մլն դոլար, մոտ 11 մլն եվրո և 192 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 411.43 դրամ, 1 եվրոյի դիմաց 514.02 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,67 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.6 մլն դոլար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև