Ոսկին ու արծաթը թանկացել են

11.06.2012 17:01
Ոսկին ու արծաթը թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆիանանսների նախարարության մամուլի ծառայությունից, 11.06.12թ.-17.06.12թ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 19632.05 (+786.21), բացթողնման գին` 21339.18 (+854.57), արծաթ` գնման գին` 353.15 (+16.69), բացթողնման գին` 383.86 (+18.14), պլատին` գնման գին` 17668.84 (+610.01), բացթողնման գին` 19205.26 (+669.05), պալադիում` գնման գին` 7575.61 (+315.42), բացթողնման գին` 8234.36 (+342.85):--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև