«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի մայիսին շուրջ 29,9 հազար քարտ է թողարկել

12.06.2012 12:22
«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի մայիսին շուրջ 29,9 հազար քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի մայիսին թողարկել է 29925 պլաստիկ քարտ, ինչը 56,9% տոկոսով շատ է 2011 թվականի մայիսին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա մայիսին համակարգի կողմից թողարկվել է 10755 ArCa քարտ (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8,4%), 8071 Visa քարտ (աճը՝ 51,1%) և MasterCard համակարգի 11099 քարտ (աճը՝ 191,3%):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը մայիսին գերազանցել է 858,8  հազարը՝ 2011 թվականի մայիսի համեմատ ապահովելով 35,3% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 582461 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 404994-ի դիմաց, դրանցից 314790-ը ArCa քարտեր են (աճը՝ 34,3%), 139 957-ը՝ Visa քարտերը (աճը՝ 29,3%), 127 714-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 105,2%):
Ընկերությունից նշում են նաև, որ քարտերի տեսակարար կշիռը, որոնցով գործարքներ են իրականացվել, մայիսի դրությամբ բոլոր տեսակների ակտիվ քարտերում կազմել է 68 տոկոս:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև