Անելիք բանկը գարնանային ամիսներին 3,2 մլրդ-ի նոր ավանդներ է ներգրավել

12.06.2012 16:39
Անելիք բանկը գարնանային ամիսներին 3,2 մլրդ-ի նոր ավանդներ է ներգրավել
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ - ն 2012 թվականի մարտ - մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն` ընթացիկ տարվա 3 ամիսների ընթացքում ֆիզ իկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով `շուրջ 13% - ով:
««Փոխարկային» ավանդատեսակի առաջխաղացման գովազդային արշավի շնորհիվ կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար»,- ասաց Անելիք Բանկի ռիսկերի վերլուծության և գնահատման բաժնի պետ Ստեփան Արզումանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով:
«Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով `42,5% - ով», - ավելացրեց նա:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-413.26) -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև