HSBC Բանկ Հայաստանը վարկային տոկոսադրույքների կայունություն է կանխատեսում

12.06.2012 18:30
HSBC Բանկ Հայաստանը վարկային տոկոսադրույքների կայունություն է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը հետագայում վարկային տոկոսադրույքների կտրուկ անկում չի ակնկալում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):

«Անցած երկու տարվա ընթացքում մենք հետևում էինք վարկային տոկոսադրույքների անկմանը: Այսօր մենք այնպիսի մակարդակի ենք հասել, երբ լուրջ տատանումներ չենք ակնկալում»,- ասաց նա:

Քլիֆորդը կարծում է, որ այսօր վարկային տոկոսադրույքները երկրում հասել են իրենց թույլատրելի նվազագույնին:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2012թ. ապրիլին վարկերի միջին տոկոսադրույքը մարտի համեմատ կրճատվել է 0,4 տ..կ.՝ մինչև տարեկան 15%:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996 թ.-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին: ($1- 412,52 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև