Աստրիդ Քլիֆորդ

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը

Ինչպե՞ս կազդի դրամի կտրուկ արժեզրկումը Հայաստանում բանկային ավանդների որակի և ծավալների վրա

Հարցին պատասխանում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը

«Սկզբունքորեն կարելի է ակնկալել, որ փոխարժեքի տատանումների արդյունքում դրամային դեպոզիտների որոշակի մաս կփոխվի դոլարայինի: Սակայն դեռևս նման բան տեղի չի ունեցել, և մենք մեծ տարբերություն չենք զգացել:

Այսինքն, այն համաչափությունը, որ գոյություն ուներ դոլարային և դրամային դեպոզիտների միջև, պահպանվել է բանկային համակարգում, և, ընդհանուր առմամբ, մենք մեծ փոփոխություններ չենք ակնկալում:

Հայկական արժույթը մայիսի 11-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում արժեզրկվել է դոլարի նկատմամբ 20,20 տ.կ. կամ 5,1%-ով (393,41-ից մինչև  413,61 դրամ): Ընդ որում, բարձրակետն այսօր էր, երբ միջին շուկայական փոխարժեքը հաստատվեց 1 դոլարի դիմաց 413,61 դրամ:

Միաժամանակ, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր դեպոզիտային պորտֆելում դրամային դեպոզիտների մասնաբաժինը ապրիլին կազմել է 31,70%՝ մարտի 31,74%-ի դիմաց»:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img