Wed, 17 December
-4.9 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

Daily Archives: Jun 13, 2012

Մայիսին բենզինի գինը գրեթե 10 տոկոսով բարձրացել է

Հայաստանում մայիսի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9,9%-ով և 4,9%-ով բարձրացել են բենզինի և դիզվառելիքի գները, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

ՀԲ-ն 4,2%-ից 4,5%-ի է բարձրացրել է Հայաստանի 2014 թ. ՀՆԱ-ի իր հունվարյան կանխատեսումը. զեկույց

Համաշխարհային բանկը դեպի բարձրացում է վերանայել Հայաստանի 2014 թ. ՀՆԱ-ի իր հունվարյան կանխատեսումը՝ 4,2%-ից դարձնելով 4,5%: Միաժամանակ, ըստ հունիսի Global Economic Prospects 2012 զեկույցի, Հայաստանի ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշները 2012 և 2013թթ. համար վերանայվել են դեպի իջեցում՝ 4,6%-ից 4,1% և 4,3%-ից 4,2%՝ համապատասխանաբար:

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2012թ.-ի ապրիլին ավելացել է 1,9 տոկոսով և հասել 1 440 765-ի

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2012թ.-ի ապրիլին, մարտի համեմատ, ավելացել է 1,9 տոկոսով և հասել 1 440 765 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում: