Մայիսին բենզինի գինը գրեթե 10 տոկոսով բարձրացել է

13.06.2012 18:41
Մայիսին բենզինի գինը գրեթե 10 տոկոսով բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մայիսի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9,9%-ով և 4,9%-ով բարձրացել են բենզինի և դիզվառելիքի գները, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ ընթացիկ տարում բենզինի գինը 0,3%-ով բարձրացել է ապրիլին գրանցված ցուցանիշի համեմատ, իսկ դիզելային վառելիքի գները մնացել են նույն մակարդակում:

Բենզինի ու դիզելային վառելիքի գները 2011 թվականի դեկտեմբերի համեմատ թանկացել են 13 և 4,9 տոկոսով համապատասխանաբար: –0—


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև