Հայաստանի ԿԲ-ն «Սերգեյ Փարաջանով» հուշամեդալ է թողարկել

14.06.2012 12:47
Հայաստանի ԿԲ-ն «Սերգեյ Փարաջանով» հուշամեդալ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին, հինշգաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ թողարկվել է 5555 արծադե դրամ՝ 100 դրամ անվանական արժեքով: Հուշադրամը 925 հարգի արծաթից է, քաշն է 28,28 գ, չափը՝ 28,0 x 40,0 մմ, որակը՝ պրուֆ:
Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առևտրային նիշը:
Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքևում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Republic օf Armeniа»: Վերևի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև «Sergei Parajanov» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի Ֆաբերժեի հիշատակինե կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 – 1990»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև