Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները աճել են 0,3 տոկոսային կետով և 9% կազմել

14.06.2012 17:38
Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները աճել են 0,3 տոկոսային կետով և 9% կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները ապրիլին, մարտի համեմատ, աճել են 0,3 տոկոսային կետով և 9% կազմել, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

Ընդ որում` իրավաբանական անձանց համար միջին տոկոսադրույքները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,6 տոկոսային կետով և կազմել են 7,1 տոկոս:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը ապրիլին, մարտի համեմատ, նվազել է 0,1 տոկոսային կետով և կազմել 8,1%:
Ապրիլի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ՝ 444 մասնաճյուղով: ($1 – 394,45 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև