«Անելիք Բանկը» իրավաբանական անձանց նոր ավանդատեսակներ է առաջարկում

18.06.2012 11:44
«Անելիք Բանկը» իրավաբանական անձանց նոր ավանդատեսակներ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց համար շուկա է հանում նոր ավանդատեսակ՝ «Բիզնես ապահով», ինչպես նաև նորացնում է «Կուտակային» ավանադատեսակի պայմանները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ներդնելով ավանդ «Բիզնես ապահով» ավանդատեսակով` իրավաբանական անձինք հնարավորություն են ստանում ստանալ կայուն եկամուտ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում, իսկ «Կուտակային» ավանդատեսակով ներդնելիս` տարեկան մինչև 11.99% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում, ինչպես նաև տվյալ ավանդատեսակը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ցանկացած գումարով ավելացնել ավանդը:
Երկու ավանդատեսակի դեպքում էլ ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
««Անելիք Բանկը» ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է լիարժեք, ցանկացած հաճախորդի նախասիրություններին համապատասխան, մրցակցային ավանդային գործիքներ, որի վառ ապացույցն է ավանդային պորտֆելի դինամիկ աճը: Վերջին 1 տարվա ընթացքում մինչև սույն թվականի մայիսի 31 ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 8,8 մլրդ ՀՀ դրամով` գրեթե 60 տոկոսով»,- նշեց Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-414.62) -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև