ՀՀ նախարարների կաբինետը հաստատեց կառավարության նոր ծրագիրը

18.06.2012 14:43
ՀՀ նախարարների կաբինետը հաստատեց կառավարության նոր ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Կառավարության անդամները երկուշաբթի արտահերթ նիստում հաստատեցին 2012-2017 թվականների գործունեության նոր ծրագիրը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ այն մշակվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը հաշվի առնելով՝ կոալիցիայի կազմում ընգրկված Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի բազային դրույթների հիման վրա: Այն նաև արտացոլում է փաստաթղթին համահունչ գաղափարներ, որոնք ներկայացված են խորհրդարանական քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային ցածր պահանջարկը և արտաքին աշխարհի զգալի անորոշությունը սահմանափակում են տնտեսական արտաքին ռեսուրսների ներհոսքի հնարավորությունները: «Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի տնտեսական աճի ապահովման գործում գերակա դեր կխաղա ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը: Այդ պայմաններում կառավարությունն ակնկալում է հասնել  արտահանման նպատակուղղված աճի, հիմնականում, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում»,- ասաց նա:
Կառավարությունը տվյալ ծրագրի իրականացման հաշվին ծրագրում է ապահովել տնտեսական աճի գերազանցող տեմպեր զարգացած երկրների համեմատ ՀՆԱ 5-7-տոկոսանոց աճի միջոցով, արտահանման աճի տեմպեր ներկրման համեմատ, հասնել նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնակի ծավալի, ծնելիության համագումարային գործակցի բարձրացման մինչև 1.8:
Բացի այդ, կառավարությունը մտադիր է ապահովել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսանոց մատչելիություն, հասցնել կուտակային կենսաթոշակի միջին մակարդակը 125-135 տոկոսի աղքատության շեմի նկատմամբ, կրճատել աղքատությունը 8-10 տոկոսային կետով, ստեղծել ավելի քան հազար նոր աշխատատեղեր, ընդ որում, զբաղվածների թիվը, բացի գյուղատնտեսության ոլորտից, կավելանա 30-50 հազարով, ապահովել պետական եկամուտների հավաքման մակարդակը տարեկան կտրվածքով ՀՆԱ 0.3-0.4 տոկոսային կետի չափով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post