Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան $86,4 մլն են գնել

19.06.2012 17:06
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան $86,4 մլն են գնել
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $86,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 413,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 4.9 մլն եվրո և շուրջ 563.2 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 516.58 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,27 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 97.3 մլն դոլար, մոտ 7.2 մլն եվրո և 72.9 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 414.42 դրամ, 1 եվրոյի դիմաց 520.85 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,79 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հունիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.6 մլն դոլար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև