«Արարատբանկը» բաժնետերերին դիվիդենտներ կվճարի 2011 թվականի արդյունքներով՝ մեկ բաժնետոմսի համար մոտ 225 դրամ հաշվարկով

19.06.2012 17:42
«Արարատբանկը» բաժնետերերին դիվիդենտներ կվճարի 2011 թվականի արդյունքներով՝ մեկ բաժնետոմսի համար մոտ 225 դրամ հաշվարկով
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական «Արարատբանկը» 2011 թվականի գործունեության արդյունքներով իր բաժնետերերին դիվիդենտներ կվճարի մեկ բաժնետոմսի դիմաց մոտ 225 դրամ հաշվարկով, ասաց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
«Դիվիդենտների վճարմանն ուղղվել է ավելի քան 268,2 մլն դրամ 2011 թվականին ստացված 2214,4 մլն դրամ մաքուր հասույթից։ Արդյունքում, տարեկան կտրվածքով մեկ բաժնետոմսի եկամտաբերությունը կազմել է մոտ 225 դրամ մեկ բաժնետոմսի համար»,- երեքշաբթի լրագրողներին բանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտնեց Օսիպյանը։
Օսիպյանի խոսքով, այսօրվա դրությամբ բանկի բաժնետեր է 87 մարդ։
Վարչության նախագահը հայտնեց նաև, որ Արարատբանկի մաքուր հասույթի ընդհանուր ծավալի 110 մլն դրամը կուղղվի պահուստային ֆոնդի համալրմանը։
«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: ($1 – 415,48 դրամ է):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև