Արարատբանկի ակտիվների միջին տարեկան աճը երեք տարվա ընթացքում մոտ 45% է կազմել. ՀՀ ԿԲ նախագահ

19.06.2012 19:28
Արարատբանկի ակտիվների միջին տարեկան աճը երեք տարվա ընթացքում մոտ  45% է կազմել. ՀՀ ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/.  Վերջին երեք տարվա ընթացքում Արարատբանկն ապահովել է իր բոլոր ակտիվների մոտ 45% միջին տարեկան աճ, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Արարատբանկի ակտիվները 2009թ. 43 466 դրամից ավելացել են՝ 2011 թ. դառնալով 87 576 մլն. դրամ:
«Այսօր Արարատբանկն իր տեղն ունի Հայաստանի բանկային համակարգում՝ ապահովելով ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների մշտական բարելավում»,- ասաց նա երեքշաբթի բանկի բաժնետերերի ժողովի ժամանակ:
ԿԲ նախագահի խոսքերով՝ Արարատբանկն ունի ձևավորված հաճախորդների բազա, բանկային ծառայությունների լայն գիծ, որակյալ սպասարկում, ինչն ապահովվում է կառավարման կորպորատիվ համակարգի ներդրմամբ:
Ջավադյանը նշեց, որ Արարատբանկն ապահովում է վարկերի գրեթե 100% վերադարձելիություն, և այդ ցուցանիշով այն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: «Դա վկայում է բանկում ռիսկերի կառավարման գործուն մեխանիզմերի առկայության մասին»,- ասաց նա:
Ջավադյանն ավելացրեց, որ միայն անցյալ տարի բանկի թողարկած պլաստիկ քարտերի քանակն ավելացել է ավելի քան 60%-ով՝ կազմելով 85,810 հատ:
«Իհարկե, նման հաջողություններին մեծամասամբ նպաստում է մասնաճյուղային մեծ ցանցի առկայությունը: Այսօրվա դրությամբ բանկն ունի 40 մասնաճյուղ: Համոզված եմ, որ հենց այդ քաղաքականությունն է դինամիկ աճի կայուն գրավականը»,- եզրափակեց Ջավադյանը:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: ($1 – 415,48 դրամ է):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև