ՀՀ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. ԱԶՍԾԲ

21.06.2012 16:11
ՀՀ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. ԱԶՍԾԲ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը լավ է հաղթահարում համաշխարհային մարտահրավերները։ 2009 թվականին երկրի ՀՆԱ 14-տոկոսանոց անկումը ԱԶՍԾԲ անդամ երկրների շարքում ամենացածրն էր»,- ասաց նա։

Կոնդակովի խոսքով՝ այսօր Հայաստանի տնտեսությունը հաջողությամբ է վերիականգնվում և կայուն աճ է դրսևորում, իսկ արտաքին պարտքը բավականին կառավարելի է։

«Գոհունակությամբ նշում ենք երկրի բիզնես կլիմայի բարելավումը։ Հայաստանը նաև զգալի հաջողության է հասել Doing Business զեկույցի ցուցանիշներով՝ շոշափելի աճ գրանցելով տարածաշրջանի այլ երկրների համեմատ»,- նշեց նա։

ԱԶՍԾԲ նախագահն ավելացրեց, որ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումները երկրի տնտեսության ակնկալվող աճի նվազման ուղղությամբ միջինը 0,2 տոկոսով Եվրոպայի և Ռուսաստանի իրավիճակի՝ Հայաստանի տնտեսության վրա բացասական հնարավոր ազդեցության կապակցությամբ, կարելի է «չնչին նվազում» համարել։

«Մենք դրական ենք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը և պատրաստ ենք ընդլայնել ֆինանսավորումը»,- ասաց նա։

ԱԶՍԾԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԾԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:

Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Ռումինիան՝ 14 տոկոս, Բուլղարիան և Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս:  Ադրբեջանը՝ 5 տոկոս, Ալբանիան՝ 2 տոկոս, Հայաստանը և Մոլդովան՝ 1-ական տոկոս, Վրաստանը՝ կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսը ($1-  416,27 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև