ՀԲ-ի ցուցաբերած աջակցությունն ամրապնդել և ընդլայնել է երկկողմ գործընկերային հարաբերությունները. ՀՀ նախագահ

21.06.2012 16:28
ՀԲ-ի ցուցաբերած աջակցությունն ամրապնդել և ընդլայնել է երկկողմ գործընկերային հարաբերությունները. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի կողմից գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար Հյաստանին ցուցաբերված օժանդակությունն ավելի ամրապնդեց և ընդլայնեց ՀՀ և ՀԲ  գործընկերային հարաբերությունները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի պաշտոնավարման ժամկետն ավարտղ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի և այդ պաշտոնում նրան փոխարինող, տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահն այդ հարաբերությունների խորացման և փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության և Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետևողական աջակցության համար։
Նախագահը նաև շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին և հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:
Հենրի Քերալին վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երևանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը:   -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև