«Անելիք Բանկն» իջեցրել է Visa և MasterCard պլաստիկ քարտերի սակագները

22.06.2012 12:40
«Անելիք Բանկն» իջեցրել է Visa և MasterCard պլաստիկ քարտերի սակագները
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով  Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ այսուհետ, հաճախորդները  Visa Classic  և   MasterCard Standard քարտերը կարող են ձեռք բերել 4 հազ. ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, իսկ Visa, MasterCard Gold և Business  քարտերը` 10 հազ. ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, նախկին 15 հազ. ՀՀ դրամ  տարեկան սպասարկման և 40 հազ, ՀՀ դրամ  չնվազող մնացորդի փոխարեն:
Իջեցվել են նաև  Visa Electron և Cirrus Maestro միջազգային պլաստիկ քարտերի սակագները` դրանց համար սահմանելով 2500 դրամ չնվազող մնացորդ և տարեկան սպասարկում:
«Բանկը 2012 թվականին պլաստիկ քարտերի հետ կապված հաճախորդներին է առաջարկելու մի շարք նորություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Այսպես, «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի խոսքերով՝  ««Անելիք Բանկը» քարտային շուկայում կատարել է մարքեթինգային վերլուծություն և հաշվի առնելով բնակչության նախասիրությունները`  առաջիկայում կառաջարկի մի շարք նոր քարտային պրոդուկտներ:
Սույն թվականի մայիսի 21-ից բանկը Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ ներդրել է նոր՝ «Հոգատար» ArCa  Classic քարտերը, որոնք քարտապանին հնարավորություն են տալիս  ստանալ 5% զեղչ «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցում, ինչպես նաև դառնալ Սթար ակումբի անդամ և ստանալ հավելյալ 10%  կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների և օգտվել մի շարք այլ առավելություններից:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-417.22) -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև