ՀՀ վարկային կազմակերպություններն ապրիլի վերջին 10,6 մլրդ դրամի սպառողական վարկեր են տրամադրել

22.06.2012 14:12
ՀՀ վարկային կազմակերպություններն ապրիլի վերջին 10,6 մլրդ դրամի սպառողական վարկեր են տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ապրիլի վերջին տրամադրած սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 10,6 մլրդ դրամ՝ մարտի համեմատ աճելով 3,1 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
Տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլին տրված դրամային սպառողական վարկերի ծավալը 2012 թվականի մարտի համեմատ աճել է 3,1 տոկոսով և կազմել է մոտ 10,58 մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժութային սպառողական վարկերը կրճատվել են 1,9 տոկոսով և ապրիլի վերջին կազմել են շուրջ 40,3 մլն դրամ։
2012 թվականի ապրիլւ 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ՝ 444 մասնաճյուղերով։ ($1 – 417,22 դրամ է):  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև