Մինչև 2016 թվականը Ռուսաստանը դուրս կգա ՎՏԲ բանկի կապիտալից

22.06.2012 15:17
Մինչև 2016 թվականը Ռուսաստանը դուրս կգա ՎՏԲ բանկի կապիտալից

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը հաստատել է 2012-2013 թթ.-ի և մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածի խոշոր ակտիվների սեփականաշնորհման վերջնական պլանը։

Համապատասխան կարգադրությունն ուրբաթ տեղադրվել է դաշնային նորմատիվ և կարգադրողական ակտերի բանկում, հայտնում է «Փրայմը»։

2012-2013 թվականներին Նախարարների կաբինետը որոշում ընդունեց սեփականաշնորհել Խնայբանկի 7,58 տոկոս մինուս մեկ բաժնետոմսը, ՎՏԲ-ի 25,5 տոկոս մինուս մեկ, ՌԵՈՒ-ի 25 տոկոս մինուս մեկ, «Սովկոմֆոլտ»-ի 50 տոկոս մինուս մեկ, «Ռոսնանո»-ի 10 տոկոս, Միավորված հացահատիկային ընկերության 100 տոկոս և «Ռոսագրոլիզինգի» 49,9 տոկոս մինուս մեկ բաժնետոմսեր։

Կարգադրության համաձայն, մինչև 2016 թվականը պետությունն ամբողջովին դուրս կգա ՎՏԲ-ի, «Սովկոմֆոլտի», «Ռոսագրոլիզինգի», «Զարուբեժնեֆտի», «ՌուսՀիդրոյի», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Շերեմետևոյի», «Աէրոֆլոտի», Ռոսգյուղտնտբանկի, «ԱԼՐՈՍԱ» ԲԸ կապիտալից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև