Հայկական բանկերի «վատ» պարտքերի խնդիրն ազդում է նրանց գործունեության վրա. թերթ

22.06.2012 17:02
Հայկական բանկերի «վատ» պարտքերի խնդիրն ազդում է նրանց գործունեության վրա. թերթ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համար ընթացիկ տարին պակաս հաջող է, քան նախորդը, գրում է «Դելովոյ Էքսպրես» թերթը։

Այսպես, 2012 թվականի առաջին եռամսյակում բանկերի գործունեության մասին Կենտրոնական բանկի տվյալների մոնիթորինգի արդյունքների համաձայն, երկրի բանկային համակարգի առաջին եռամսյակի զուտ շահույթը կազմել է մոտ 7,8 մլրդ դրամ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 8,1 մլրդ դրամի դիմաց։

Ընդ որում շահույթի նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին։ 1,4 տոկոսով կրճատվել են նաև բանկերի ընդհանուր ակտիվները։ Փորձագետները վստահ են, որ աստիճանաբար սկսում են բացահայտվել նախկինում չերևացող այն խնդիրները, որոնք կուտակվել են բանկային համակարգում, մասնավորապես, «վատ» պարտքերի խնդիրը։

Վերջին տարիներին խնդրահարույց վարկերի ծավալը պարբերաբար աճում է 10-50 տոկոսով և նվազում է նույնքան կտրուկ, ինչը վկայում է խնդրահարույց պարտքերի դուրսգրման և նոր «վատ» պարտքերի ի հայտ գալու մասին, ինչի մասին խոսում են նաև պահուստային հատկացումների տվյալները։ Այսպես, 2012 թվականի առաջին եռամսյակում բանկերը պահուստի՝ ըստ հնարավոր կորուստների 29,2 մլրդ դրամի հատկացումներ են կատարել, իսկ պահուստային միջոցներից հետ են ստացել 19,7 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է թերթում, հայկական բանկերի ժամկետանց վարկերի հայտնվելու հիմնական պատճառն այն է, որ դեռ նախաճգնաժամային տարիներին տնտեսության և վարկավորման ծավալների աճի զգալի տեմպերի ֆոնին բանկերը հաճախ անտեսել են վարկային ռիսկի բավականաչափ վերլուծությունը։

Այսօր էլ մասնավոր զրույցներում բանկիրները խոստովանում են, որ նման ռազմավարությունն իր մեջ որոշակի ռիսկեր է կրել, որոնք ավելացել են համաշխարհային տնտեսության զարգացման անորոշության կապակցությամբ։

Թերթը գրում է, որ բանկերը 2012 թվականին պորտֆելի դիվերսիֆիկացման նպատակով փոքր և միջին բիզնեսի և սպառողական վարկավորման ավելացման խնդիր է դնում և կանխատեսում է վարկային պորտֆելի աճի տեմպերի նվազում, ինչը, ի դեպ, կանխատեսել է նաև Կենտրոնական բանկը 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, հասկանալով, որ վարկային պորտֆելի ավելացման նախորդ տարվա տեմպերով ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգի դեպքում կարող է հանգեցնել ժամկետանց վարկային պարտքի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև