Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մայիսին կրճատվել են 0,1 տ.կ.-ով

22.06.2012 17:45
Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մայիսին կրճատվել են 0,1 տ.կ.-ով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մայիսին, ապրիլի համեմատ, կազմել են 8,9 տոկոս՝ նվազելով 0,1 տոկոսային կետով, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

Ընդ որում` իրավաբանական անձանց համար միջին տոկոսադրույքները, նախորդ ամսվա համեմատ, 2012 թվականի ապրիլի վերջում կազմել են 7 տոկոս՝ նվազելով 0,1 տոկոսային կետով։

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը մայիսին, ապրիլի համեմատ, նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 8%:

Մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ՝ 444 մասնաճյուղով:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև