Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել արտաքին մարտահրավերներին. ֆինանսների նախարար

22.06.2012 18:47
Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել արտաքին մարտահրավերներին. ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունը պատրաստ է դիմակայել արտաքին մարտահրավերներին, ուրբաթ Առևտրի և զարգացման սևծովյան բանկի կազմակերպած գործարար-համաժողովի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում արդյունաբերության երկնիշ աճ է նկատվում, որն ապահովվում է հիմնականում արտահանմանը միտված ոլորտների հաշվին, և կառավարությունը հաշվարկում է այդ կապակցությամբ ՀՆԱ-ի էական աճի հասնել:

«Մենք կարծում ենք, որ հատկապես դա է տնտեսության դիմակայությունը բարձրացնելու և տարբեր արտաքին ցնցումների բացասական հետևանքները կանխարգելելու գրավականը: Աշխարհում ամեն օր վատ լուրերի են սպասում, և մենք կարծում ենք, որ մենք պատրաստ ենք դրանց»,- ասաց Գաբրիելյանը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև