Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

22.06.2012 19:53
Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն նոր 5, 10 և 20 հազարանոց թղթադրամներ, տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են դեղինը և շագանակագույնը:

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են կանաչը և դարչնագույնը:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույնն է մանուշակագույնը:

Ինչպես նշված է ԿԲ հաղորդագրության մեջ, 2012 թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում նաև հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության մարզերին և Երևանին նվիրված (Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ, Լոռու մարզ, Գեղարքունիքի մարզ, Շիրակի մարզ, Տավուշի մարզ, Կոտայքի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Երևան) 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post