ԱԶՍԲ-ն Արդշինինվեստբանկին $8 մլն. է տրամադրել հիփոթեքային ֆինանսավորման համար

25.06.2012 12:53
ԱԶՍԲ-ն Արդշինինվեստբանկին $8 մլն. է տրամադրել հիփոթեքային ֆինանսավորման համար
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Առևտրի և զարգացման սևծովյան բանկը և Արդշինինվեստբանկը կիրակի վարկային $8 մլն. համաձայնագիր են ստորագրել, որի միջոցները կուղղվեն հիփոթեքային ֆինանսավորմանը:
«ԱԶՍԲ ֆինանսավորումը կաջակցի ՀՀ կառավարության առաջնահերթությանը՝ երկրում բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման համար: Մենք հուսով ենք, որ այդ միջոցները, որոնք ուղղված են մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տրամադրմանը, կօգնեն մարդկանց՝ բարելավել իրենց կենսապայմանները»,- ստորագրման արարողության ժամանակ ասաց  ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ տվյալ միջոցները թույլ կտան բանկին հիփոթեքային վարկեր տրամադրել 30 տարի ժամկետով և տարեկան 10% տոկոսադրույքով:
«Գաղտնիք չէ, որ ներքին ռեսուրսների հաշվին հիփոթեքային վարկավորման համար միջոցներ ապահովելը բավականին բարդ խնդիր է: Կարևոր է, որ մենք ԱԶՍԲ օգնությամբ ենք նման ծավալի միջոցներ ներգրավում, ինչը թույլ կտա իրականացնել երկարաժամկետ և մատչելի հիփոթեքային վարկավորում»,- նշեց նա:
Գրիգորյանը նշեց նաև, որ վարկային ծրագիրը թույլ կտա զգալիորեն լայնացնել բանկի պորտֆելը տվյալ հատվածում:
Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԾԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:
ԱԶՍԾԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։
Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Ռումինիան՝ 14 տոկոս, Բուլղարիան և Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս:  Ադրբեջանը՝ 5 տոկոս, Ալբանիան՝ 2 տոկոս, Հայաստանը և Մոլդովան՝ 1-ական տոկոս, Վրաստանը՝ կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսը:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև