Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլին ավելացել են 1,2%-ով՝ կազմելով 134,8 մլրդ դրամ

25.06.2012 18:00
Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլին ավելացել են 1,2%-ով՝ կազմելով 134,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն ապրիլի ընթացքում ավելացել են 1,2 տոկոսով և ապրիլի 30-ի դրությամբ կազմել են 134,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների գծով, մարտի համեմատ, գրանցվել է 2,2 տոկոսանոց աճ՝ կազմելով շուրջ 86,5 մլրդ դրամ:

Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ապրիլին կրճատվել է 0,6 տոկոսով և ապրիլի վերջի դրությամբ կազմել ավելի քան 48,3 մլրդ դրամ:

Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի հունվար-ապրիլին կազմել է 552,9 մլն դրամ՝ 2011 թվականի հունվար-ապրիլի ավելի քան 78 մլն դրամի շահույթի դիմաց։
2012թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև