ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ակցիա է սկսել փոքր բիզնեսի վարկավորման համար

25.06.2012 18:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ակցիա է սկսել փոքր բիզնեսի վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիս- հունիս ամիսների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է մի շարք նոր պրոդուկտներ, որոնք ուղղված են փոքր բիզնեսի վարկավորմանը` վարկ «Հիմա», ակցիա «10։0» և բիզնես վարկ «Սպիտակ»։

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, նշված պրոդուկտների/ակցիաների ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի սուբյեկտների ակտիվ ֆինանսավորումը` բանկային շուկայում ամենաշահավետ և մրցակից պայմաններով, առավելագույն սեղմ ժամկետներում։

Մասնավորապես, «10։0ե ակցիայի ընթացքում, որը գործում է մինչև 30.09.2012թ., հաճախորդներին կընձեռվի հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային միջոցները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ստանալ 10%տարեկան տոկոսադրույքով և առանց վարկի տրամադրման ծառայության վճարի։ Ակցիայի շրջանակներում վարկը տրամադրվում է բիզնեսի զարգացման, հիմնական շրջանառու միջոցների համալրման և բիզնես խնդիրների լուծման նպատակով։

Բիզնես վարկ «Սպիտակե`ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ. փոքր բիզնեսի հաճախորդներին տրամադրվում է հնարավորություն վարկը ստանալ առանց գրավի ապահովվածության, 2-ից 30 մլն. ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) գումարի չափով, 2 անձի երաշխավորությամբ, 24 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման հիմք է հանդիսանում հարկային մարմիններին ներկայացրած վերջին 12 ամսվա հաշվետվությունը։

Հաշվի առնելով հաճախորդների բազմաթիվ առաջարկները` Բանկը նաև ներդրել է նոր և պահանջված պրոդուկտ անհատ ձեռնարկատերերի համար- վարկ «Հիմաե։Տվյալ պրոդուկտը թույլ կտա հաճախորդներին-անհատ ձեռնարկատերերին վարկային որոշումների կայացման ավտոմատացված համակարգի միջոցով վարկը ստանալ 2-8 ժամվա ընթացքում։ Վարկ «Հիմաե-ն ստանալու համար հաճախորդին բավական է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և լրացնել վարկ ստանալու դիմումը, նշելով իր գործող բիզնեսի մասին համապատասխան տեղեկատվություն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսև,- «Փոքր բիզնեսի սուբյեկտների վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության առաջնային ուղղություններից մեկը։ Տվյալ ուղղության զարգացման շրջանակներում 2011թ. մշակվեց և ներդրվեց մի շարք ակտուալ, մրցունակ, ՀՀ վարկային շուկայում նմանատիպը չունեցող վարկային պրոդուկտներ։ Այսօր կատարելագործելով պրոդուկտային ընտրանին և փոքր բիզնեսի հաճախորդների վարկավորման գործընթացը, մենք ներդրում ենք բացառիկ պրոդուկտներ` հաճախորդների պահանջները`մատուցվող ծառայությունների բնագավառի ընդլայնման և Բանկի կողմից որոշումների ընդունման արագության մասով բավարարելու նպատակովե։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար պրոդուկտային ընտրանին իր մեջ ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները`

հիմնական և շրջանառու միջոցների համալրմանն ուղված ֆիքսված ժամկետով վարկեր;
նոր բիզնես ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված «Ստարտ-ափ» վարկեր;
գործող վարկառուների կրկնակի վարկավորում և վարկի տրամադրում նոր հաճախորդներին առանց նրանց բիզնեսի վերլուծման` հեշտացված սխեմայով, նվազագույն ժամկետներում;
այլ բանկերում գործող բիզնես վարկի(երի) վերագնում, այդ թվում վարկավորման պայմանները ընտրում է հաճախորդը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև