ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան նախաձեռնում է Հայ-Վրացական ֆինանսական շուկաների առաջին ֆորումը

26.06.2012 16:20
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան նախաձեռնում է Հայ-Վրացական ֆինանսական շուկաների առաջին ֆորումը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ-Վրացական ֆինանսական շուկաների առաջին ֆորումը կանցկացվի հունիսի 29-ին Դիլիջանում՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ:, հաղորդեցին բորսայի լրատվական ծառայությունից:
«Ֆորումը առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:
27.01.2009թ.-ից ,Հայաստանի ֆոնդային բորսաե ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև