ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 116.8 մլրդ դրամ

26.06.2012 17:29
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 116.8 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի մայիսի վերջին կազմել է մոտ 116,8 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ ավելանալով 2,7 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:
Տրամադրած հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 61.1 մլրդ դրամ` ապրիլի համեմատ աճելով 0.5 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 55.7 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 5.2 տոկոսով:
Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8.5 տոկոս:
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի մայիսի վերջին կազմել է մոտ 1.4 տրլն դրամ` ապրիլի համեմատ աճելով 3.6 տոկոսով:
2012թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 418,02 դրամ է): –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև