IFC-ն HSBC Բանկ Հայաստանին $15 մլն. կտրամադրի` էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի աջակցման նպատակով

26.06.2012 20:07
IFC-ն HSBC Բանկ Հայաստանին $15 մլն. կտրամադրի` էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի աջակցման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն, Կանադայի կառավարության օժանդակությամբ, HSBC Բանկ Հայաստան ընկերությանը $15 մլն. կտրամադրի` էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի աջակցման նպատակով:
Ինչպես նշված է բանկի հաղորդագրության մեջ, ֆինանսավորումը հնարավորություն կտա Բանկին ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
IFC-ն 15մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի և Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին և վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր և միջին ձեռնարկություններին:
«IFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործում», - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաև մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում»
«Կլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, և Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին», - ասաց Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:
IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց. «Կայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը և աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը»:
HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին:
Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր «Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:
1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում:
IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն բացառապես մասնավոր հատվածին ուղղված համաշխարհային զարգացման խոշորագույն հաստատությունն է: Նա  օգնում է զարգացող երկրներին` հասնելու ֆինանսական ներդրումների միջոցով կայուն աճի` ձեռնարկություններին և կառավարություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու և միջազգային ֆինանսական շուկաներից կապիտալ ներդրումներ ներգրավելու միջոցով:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996 թ.-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև