Հայաստանում առևտրի վարկավորման մասնաբաժինը մայիսին գերազանցել է 318 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 23,2%-ը

27.06.2012 11:43
Հայաստանում առևտրի վարկավորման մասնաբաժինը մայիսին գերազանցել է 318 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 23,2%-ը

Երևան, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը 2012թ. մայիսին կազմել է ռեզիդենտներին տրամադրված (ըստ տնտեսության ճյուղերի) բոլոր վարկերի 23,2%-ը, ասվում էՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2012թ. ապրիլի համեմատ, աճել է 3,9%-ով և մայիսի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 318,1 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում առևտրի ոլորտի համեմատ քիչ ավելի բարձր է եղել` ընդհանուր ծավալով տրամադրված վարկերի 23,4% ցուցանիշով կամ ավելի քան 321,6 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն` երրորդ տեղում են սպառողական վարկերը` 18,6% մասնաբաժնով` շուրջ 255,1 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են հիփոթեքային վարկերը` 116,8 մլրդ դրամ, շինարարությունը` 98,3 մլրդ դրամով, գյուղատնտեսությունը` 90,8 մլրդ դրամով: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը` 45,6 մլրդ դրամով: ($1 – 418,02 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև