Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի դոլարիզացիան մեկ ամսվա ընթացքում կազմել է 68,8% և 63,4%՝ համապատասխանաբար. թերթ

27.06.2012 12:52
Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի դոլարիզացիան մեկ ամսվա ընթացքում կազմել է 68,8% և 63,4%՝ համապատասխանաբար. թերթ
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստսնում բանկային ավանդների  դոլարիզացիայի մակարդակը մեկ ամսվա ընթացքում աճել է 0,5 տ.կ.-ով, իսկ վարկերինը՝ 0,7 տ.կ.-ով՝ կազմելով 68,8% և 63,4%՝ համապատասխանաբար, գրում է «Օրակարգ» թերթը:
Թերթը, հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակագրության վրա, գրում է, թե ինչպես է ազգային արժույթի արժեզրկումը արտացոլվել բանկային համակարգի ավանդային և վարկային պորտֆելի կառուցվածքի վրա:
Մասնավորապես, մայիսին, նախորդ ամսվա համեմատ, բանկային համակարգում ավանդների ծավալն ավելացել է 11,51 մլրդ. դրամով (աճ՝ 1,1%) և կազմել է 1044 մլրդ. դրամ: Ընդ որում դրամով ավանդների ծավալը նույն ժամանակահատվածում կրճատվել է 0,6%-ով, իսկ դոլարով ավանդներինն աճել է 1,9%-ով և կազմել է 13,4 մլրդ. դրամ:
Զգալիորեն կրճատվել է նաև ոչ ռեզիդենտներից ներգրավվող ավանդների ծավալը: 2012թ. մայիսին տվյալ ցուցանիշը կրճատվել է 4,1%-ով (տարեսկզբից՝ անկում 15%-ով) և մայիսի 31-ի դրությամբ կազմել է 221,5 մլրդ. դրամ:
Միաժամանակ, ինչպես նշվում է թերթում, ոչ ռեզիդենտների ավանդների մեծ մասը դոլարով է, դրանց ծավալի կտրուկ անկումը, ըստ երևույթին, վկայում է երկրից միջոցների դուրսբերման մասին:
Դոլարով ավանդների ծավալների նման մեծացումը չէր կարող չազդել կրեդիտային պորտֆելի կառուցվածքի վրա: Արդյունքում՝ բանկերի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը մայիսի վերջին կազմել է 1440 մլրդ. դրամ (աճը նախորդ ամսվա համեմատ՝ 50,8 մլրդ. դրամով): Ընդ որում դոլարով վարկերի բաժինը հայկական բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում աճել է 0,7 տ.կ.-ով՝ մինչև 63,4%:
Տվյալ ցուցանիշի դինամիկան վկայում է այն մասին, որ բանկերը չեն ցանկացել դոլարով միջոցները փոխարկել դրամի և վարկավորել են անմիջականորեն դոլարով՝ բոլոր ռիսկերը դնելով վարկառուների ուսերին: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև