ԱԶՍԲ-ն նշում է Հայաստանում վերջին տասը տարում ներդրումային մթնոլորտի զգալի բարելավումը

27.06.2012 14:56
ԱԶՍԲ-ն նշում է Հայաստանում վերջին տասը տարում ներդրումային մթնոլորտի զգալի բարելավումը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ներդրումային մթնոլորտի զգալի բարելավվում է նկատվում Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Նրա խոսքերով՝ հայկական ընկերություններն ավելի թափանցիկ և հասկանալի են դարձել ներդրողների համար և ավելի լավ են յուրացրել ժամանակակից բիզնես վարելու հիմքերը:
«Եթե 12 տարի առաջ մենք խնդրում էինք որևէ ընկերության՝ ցույց տալ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունը, որոշ ընկերություններ անգամ չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նա:
Կոնդակովն ավելացրեց, որ այսօր Հայաստանում արդեն դժվար չէ գտնել ընկերություններ, որոնք թափանցիկ են աշխատում, աուդիտ են անցել և իրենց մոտ կորպորատիվ կառավարման ժամանակակից մեթոդներ են ներդրել:
«Նման ընկերությունները հասկանալի են մեզ համար և նրանք մեր լավ գործընկերներն են»,- ընդգծեց նա:
Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:
ԱԶՍԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։
Բանկի անդամ են՝ ՌԴ-ն, Հունաստանը, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան,  Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը:--0--

Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև