Դրամով կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները մայիսին կրճատվել են 0,3 տ.կ.-ով՝ հասնելով 16,9%-ի

27.06.2012 16:23
Դրամով կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները մայիսին կրճատվել են 0,3 տ.կ.-ով՝ հասնելով 16,9%-ի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Մայիսին Հայաստանի առևտրային բանկերի` դրամով տրամադրած կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 0,3 տոկոսային կետով և կազմել 16,9 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Միաժամանակ կարճաժամկետ վարկերի (դրամով և արտարժույթով) միջին տոկոսադրույքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,5 տոկոսային կետով և 15,2 տոկոս կազմել:

Կարճաժամկետ դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է միջինը 0,2 կետով և 95 տոկոս կազմել:

Այս ամենի հետ մեկտեղ կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը նախորդ տարվա մայիսի համեմատ, ընդհանուր առմամբ, չի փոխվել և 7,2 տոկոս է կազմել:
Մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 418,02 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև