Հայկական դրամը 2012թ.-ին ամենավատ սցենարի դեպքում կարող է արժեզրկվել ընդհուպ մինչև 470 դրամի՝ $1 դիմաց. փորձագետ

28.06.2012 16:30
Հայկական դրամը 2012թ.-ին ամենավատ սցենարի դեպքում կարող է արժեզրկվել ընդհուպ մինչև 470 դրամի՝ $1 դիմաց. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկման միտումը 2012թ.-ին կշարունակվի, և բազային սցենարի դեպքում դոլարի փոխարժեքը կարող է հասնել 425 դրամի, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ 460-470 դրամի  $1 դիմաց, ասաց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
Նրա խոսքերով՝ հուլիսին դրամը կկայունանա, սակայն չի ամրապնդվի, հայկական արժույթի արժեզրկման միտումը կարող է պահպանվել 2013թ.-ին:
«Եթե միջազգային ներդրողները տեսնեն, որ միջազգային արժութային շուկաներում անհանգստությունը հանդարտվել է, ապա, կարծում եմ, որ հուլիսին դրամը կկայունանա, սակայն խոսքը նրա ամրապնդման մասին չի»,- ասաց Վերդյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
FOREX CLUB-ի վերլուծաբանը նշեց, որ Հայաստանում դոլարի պահանջարկը կաճի արտաքին հանգամանքների ֆոնի ներքո՝ կապված լարված իրավիճակի հետ, սակայն միաժամանակ նա դոլարի կայունացումը չկապեց երկրի քաղաքական իրադարձությունների հետ և առաջիկա 2013թ. նախագահական ընտրությունների հետ:
Նրա խոսքերով՝ վատագույն սցենարի դեպքում արտաքին շուկաներում պետք է արժեզրկումը զսպելու նորարարական գործիքներ կիրառել:
Այդ կապակցությամբ վերլուծաբանը հստակեցրեց, որ արժեզրկումը զսպելու համար անհրաժեշտ կլինի կայունացնել արժույթը, ինչի համար պետք է ուժեղացնել տնտեսության դիվերսիֆիկացիան և օգտագործել ֆինանսական նորարարական գործիքներ, այդ թվում՝ բորսային գործիքներ, որոնք թույլ են տալիս կառավարել գնային տատանումները:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև