«Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը

28.06.2012 16:47
«Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ./ «Idram» ընկերությունը՝ Պրոմեթեյ բանկի և քարտային վճարումների միջազգային MasterCard International համակարգի հետ համատեղ, հինգշաբթի ներկայացրեց նոր վճարային Master Standard քարտը, որը թույլ է տալիս կանխիկացնել վիրտուալ հաշիվը «Idram» համակարգում:
Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Idram»-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը, այսուհետ ընկերության հաճախորդները կարող են անվճար ստանալ Master Standard քարտ, որի օգնությամբ հաշված վայրկյանների ընթացքում կարող են, մասնավորապես, կանխիկացնել իրենց վիրտուալ հաշիվները և քարտային վճարումներ իրականացնել:
Նա նշեց, որ ընկերություն արդեն Master Standard քարտ ստանալու մեծ քանակությամբ հայտեր են ստացվել:
Պրոմեթեյ բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Master Standard-ի ստացողի անունով բանկային հաշիվ կբացվի, սակայն քարտապանը չի վճարի հաշվի սպասարկման կամ քարտի համար:
«Idram» ընկերության տնօրենի օգնական Գևորգ Պողոսյանն իր հերթին նշեց, որ տվյալ պահին «Idram» համակարգում գրանցված է մոտ 50 հազ. օգտվող, որոնցից 5 հազարը ակտիվ են: Միայն 2011թ.-ին «Idram»-ում էլեկտրոնային փողերի աճը կազմել է 110%:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև