Նոր՝ «Առատ ամառ» ակցիան է մեկնարկել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ «Հեռանկար+» ավանդատեսակի համար

29.06.2012 14:08
Նոր՝ «Առատ ամառ» ակցիան է մեկնարկել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ «Հեռանկար+» ավանդատեսակի համար
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Առատ ամառ» նոր ակցիայի մեկնարկի մասին`«Հեռանկար+» ավանդատեսակի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ ակցիային մասնակից կդառնան այն հաճախորդները, որոնք ցանկանում են ներդնել ավանդ շահավետ պայմաններով և ստանալ հավելյալ արտոնություններ:
«Առատ ամառ» ակցիան գործում է հունիսի վերջից մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը: Ակցիայի գործողության ընթացքում «Հեռանկար+» ավանդատեսակը ձևակերպած ավանդատուն կստանա ավանդի տոկոսագումարը այն ձևակերպելու պահին: Բացի այդ նրան հնարավորություն կընձեռվի վարձակալել Բանկի դեպոզիտար պահատուփերը 50% զեղչով:
«Հեռանկար+» ավանդի հիմնական առավելություններից է ավանդի բարձր եկամտաբերությունը, որը թույլ է տալիս կատարել ազատ միջոցների ներդրում մինչև 2 տարի ժամկետով և ստանալ երաշխավորված եկամուտ;
Բացի այդ, ավանդը ձևակերպելիս հաճախորդը ստանում է նվեր` Visa քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գիծ ստանալու հնարավորությամբ:
Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ.պ. Յու. Գուսևը, Ժամանակակից ավանդատուի համար որոշիչ գործոններ են բանկի հուսալիության մակարդակը և ավանդային պրոդուկտների հարմարավետ պայմանները:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է դրամական միջոցների ներդրման պայմանների ընտրության առավել հարմար համակարգ հաշվի առնելով վերջիններիս նպատակները և պահանջները»,- նշել է նա:
Նա նշել է, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Հեռանկար+» ավանդատեսակով «Առատ ամառ» ակցիան հաճախորդ-ավանդատուին հնարավորություն կտա տոկոսագումարը ստանալ անմիջապես ավանդը ձևակերպելիս:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում բազմազան ակցիաների անցկացմանը, որոնք նպատակաուղղված են սեփական պրոդուկտների պայմանների արդիականության և հարմարավետության բարձրացմանը», ավելացրեց նա:
«Հեռանկար+» ավանդը ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեկ ամսով մինչև 2 տարի ժամկետով:
«Առատ ամառ» ակցիայի գրավչությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս ստանալու նշանակալի եկամուտ ավանդի ձևակերպման պահին:
Մայիսի 31-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը կազմում է 44.3 մլրդ ՀՀ դրամ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև