«Հայէկոնոմբանկը» բաժնետերերին 2011թ. համար տարեկան 9% հաշվով դիվիդենդ կվճարի

29.06.2012 14:25
«Հայէկոնոմբանկը» բաժնետերերին 2011թ. համար տարեկան  9% հաշվով դիվիդենդ կվճարի
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկը»  2011թ. գործունեության արդյունքում իր բաժնետերերին մեկ բաժնետոմսի համար մոտ 225 դրամ դիվիդենդ կվճարի, ասաց բանկի Խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանը:
Բանկի բաժնետերերի դիվիդնենդների վճարմանն ուղղվել է 210 մլն. դրամ՝ 2011թ. ունեցած 497,3 մլն. դրամ զուտ շահույթից:
«Արդյունքում, մեկ բաժնետոմսի շահութաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 9% կամ 225 դրամ՝ մեկ բաժնետոմսի համար»,- ասաց նա ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան ժողովում:
Ըստ Սիմոնյանի՝ բաժնետոմսի նվազագույն արժեքը 2500 դրամ է կազմում, հաշվեկշռային արժեքը՝ մոտ 10 հազ. դրամ, իսկ շուկայական արժեքը գերազանցում է 4 հազար դրամը:
Բանկի խորհրդի անդամը հայտնեց նաև, որ դիվիդենդների վճարումն իրականացվելու է հուլիսի 29-ից:
«Բաժնետերերը կարող են այցելել գլխավոր գրասենյակ կամ բանկի մասնաճյուղեր և ստանալ իրենց դիվիդենդները»,- նշեց Սիմոնյանը:
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։Մնացած մոտ 20 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական անձանց (ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին): ($1 – 417,64 դրամ է): –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև