«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ու Վրաստանի բանկերի ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել

03.07.2012 11:51
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ու Վրաստանի բանկերի ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ու Վրաստանի բանկերի ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել:

Փաստաթուղթը ստորագրվել է ֆինանսական շուկաների առաջին համաժողովի ժամանակ, որն անցկացվում էր  հունիսի 29-ին Դիլիջանում:

Համաժողովին մասնակցում էն շուկաների կարգավորիչների, կենտրոնական գանձապետարանների, Հայաստանի և Վրաստանի բանկերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հուշագիրը համագործակցություն է նախատեսում տեղեկության փոխանակման, շուկայի վերլուծության, ֆինանսական համակարգերի փորձի փոխանակման հացերում»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նրա խոսքով, հուշագիրը կոնկրետ քայլեր չի ամրագրում, սակայն նախատեսում է գործողությունների մարտավարությունը:

Միաժամանակ ֆոնդային բորսայի տնօրենը հստակեցրեց, որ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է հայ-վրացական աշխատանքային խմբի ստեղծում, որը կգնահատի հետագա համագործակցության հնարավորությունները:

Սարոյանը նշեց, որ պետք է ստեղծել նաև ճանապարհային քարտեզ, որի հիման վրա յուրաքանչյուր կողմն իր վրա կվերցնի երկու երկրների ֆինանսական շուկաների միջև փոխհարաբերությունների զարգացման աշխատանքների որոշ մասը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ կենտրոնական բանկն ամեն կերպ կաջակցի Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության զարգացմանը:
Նա հայտնեց նաև, որ համաժողովն, ընդհանուր առմամբ, կօգնի երկու երկրների ֆինանսական շուկաների միասնական ենթակառուցվածք ձևավորել, որակյալ ներդրողների ներգրավել տարածաշրջան, ինչպես նաև տեղական ընկերություններին նոր գործիքներ, մասնավորապես բաժնետոմսեր ու պարտատոմսեր թողարկելու հնարավորություն կտա:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post