«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր քարտապանների համար զեղչային ցանց է ներդրել

03.07.2012 14:04
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն  իր քարտապանների համար զեղչային ցանց է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ  իր քարտապանների համար ներդրել է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցն` ավելի քան 400 լավագույն   խանութներով և սպասարկման կետերով:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, բանկի  քարտապաններն արդեն հնարավորություն ունեն օգտվելու մինչև 50% զեղչերից Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև ստանալ միչև 20% հավելյալ զեղչեր գերծող զեղչերին շուրջ 200 խանութներում և սպասարկման կետերում: Բանկի կողմից ներդրված զեղչային ցանցն ընդգրկում է տարբեր նախասիրությունների անձանց համար նախատեսված առևտրի և սպասարկման կետերի լայն շրջանակ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, ներդնելով  այս զեղչային ցանցը, նպատակ ունի խթանելու անկանխիկ գործարքներն իր քարտապանների շրջանում: Զեղչային ցանցն առանձնանում է մի շարք հատկանիշներով նմանատիպ այլ ծրագրերից: Առանձնահատկություններից առաջնայինը, թերևս, սպասարկման կետերի քանակն է:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանն առանձնացնում է գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. «Մեր քարտապանները նշված ավելի քան 400 վաճառակետերից շուրջ 200-ում կստանան մինչև 20% զեղչ, վաճառակետերում գործող զեղչերի դեպքում` նույնպես»:

Զեղչային ցանցն առանձնանում է նաև իր տարածքային լայն ընդգրկմամբ` իր մեջ ներառելով Հայաստանի տարբեր մարզերի մի քանի տասնյակ խանութներ և սպասարկման կետեր: Քարտապաններն այլևս կարիք չեն ունենա պահել տարբեր խանութների  զեղչային քարտեր և ամեն անգամ գնումներ կատարելիս փնտրել դրանք դրամապանակում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած ARCA, VISA, MasterCard քարտ բացի վճարահաշվարկային քարտից կլինի հենց զեղչային քարտ:

«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր զեղչային ցանցը և նպատակ ունենք մինչև տարեվերջ այն հասցնել ավելի քան 500 խանութի և սպասարկման կետի, հատկապես, որ արդեն կան դրա նախադրյալները: Բացի զեղչային ցանցից, այս տարի մեր քարտապաններին սպասվում են նոր անակնկալներ ևս: Սույն թվականի մայիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում շուկա ենք հանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված «Հոգատարե ArCa Classic զեղչային և կուտակային քարտը: Բացի այս, նախատեսվում է  շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- նշում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: ($1-417.22) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև