Հայկական բանկոմատների աշխատանքում ծագած խափանումները վերացվել են. Արմենիան Քարտ

03.07.2012 17:50
Հայկական բանկոմատների աշխատանքում ծագած խափանումները վերացվել են. Արմենիան Քարտ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկոմատների աշխատանքում երեքշաբթի ծագած խափանումները ամբողջովին վերացվել են, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Արմենիան Քարտ» վճարային համակարգից:

Անսարքությունները, որոնք ծագել էին երեքշաբթի պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի հետևանքով, վերացվել են «Արմենիան Քարտ»-ի մասնագետների կողմից ժամը 14:30-ի դրությամբ:

««Արմենիան Քարտ» ընկերությունը քաղաքացիների ներողամտությունն է հայցում ստեղծված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում:

«Արմենիան Քարտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև