ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը 1,5 մլրդ. դրամ է կազմել

09.07.2012 13:21
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը 1,5 մլրդ. դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի պետական  կարճաժամկետ արժեկտրոնային AMGT26071132 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել՝ 1,5 մլրդ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 800 մլն դրամ, դրանցից 1,8 մլն դրամը՝ մրցակցային առաջարկություններով:

Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային հայտեր չեն ներկայացվել:

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է  9.0833%, 9.3845% տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում: ($1 – 418,66 դրամ է):   –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև