Դրամի ամրապնդման միտումները կզգացվեն հուլիսի երկրորդ կեսին. փորձագետ

09.07.2012 16:16
Դրամի ամրապնդման միտումները կզգացվեն հուլիսի երկրորդ կեսին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի ամրապնդման միտումներն արդեն հուլիսի երկրորդ կեսին կզգացվեն, կարծում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

«Մեր կանխատեսումներով ամենայն հավանականությամբ հուլիսին դրամը կսկսի ամրապնդվել»,- երկուշաբթ «Նովոստի» մամուլի կենտրոնում ասաց Մանասերյանը:

Նրա խոսքով՝ դրամի ամրապնդման միտումները պայմանավորված են ամառային սեզոնին տնտեսական զարգացումների սովորական ակտիվացմամբ, ինչը կապված է, մասնավորապես սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների, զբոսաշրջիկների հոսքի հետ:
«Նման կանխատեսումները մեզ թույլ են տալիս նշել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տնտեսական միտումները»,- ավելացրեց նա:
Մանասերյանի խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա անհանգստության առիթներին, արտաքին գործոնները, որոնք դրամի արժեզրկման են հանգեցնում, որոշիչ ազդեցություն չեն ունենա տնտեսության հետընթացի համատեքստում, եթե արտաքին շուկաներում կտրուկ ցնցումներ չլինեն:

Փորձագետը նշեց նաև, որ ի տարբերություն դրամի արժեզրկման այլ դեպքերի, երբ դրանց զուգընթաց մեծանում էին սպառողական գները, ներկա իրավիճակում արձանագրվել է ավելի քան 500 տեսակի մթերքի ու ծառայությունների գնանկում:

Նշելով, որ որոշ մթերքներ, այնուամենայնիվ, թանկացել են՝ Մանասերյանը հայտնեց, որ «դա խուճապի առիթ չի հանդիսանում»:
Փորձագետը զարմանք արտահայտեց երկրում դրամի արժեզրկման հետևանքով առաջացած անհիմն խուճապի կապակցությամբ:
«Եթե դրանից մտահոգվեն գործարարները, հատկապես ներկրողները կամ դոլարային եկամուտներ ստացող անձինք, հասկանալի կլինի, սակայն խուճապն ընդհանուր բնույթ ունի, ինչն անհասկանալի է»,- ավելացրեց փորձագետը:--0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև