Հայաստանում ռեզիդենտների վարկավորման ծավալը մայիսին աճել է 3,7%-ով և կազմել 1 405,6 մլրդ դրամ

10.07.2012 18:39
Հայաստանում ռեզիդենտների վարկավորման ծավալը մայիսին աճել է 3,7%-ով և կազմել 1 405,6 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մայիսին, ապրիլի համեմատ, աճել է 3,4 տոկոսով և մայիսի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1 405,6 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:
Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն աճել է 0,7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 40,1 մլրդ դրամ:
Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մայիսին, ապրիլի համեմատ, աճել են 1,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 516 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 4,89 տոկոսով և կազմել շուրջ 889,6 մլրդ դրամ:
Աղբյուրը նշում է, որ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մայիսին, ապրիլի համեմատ, կրճատվել են 0,5 %-ով և մայիսի վերջի դրությամբ կազմել են շուրջ 12,2 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն աճել են 1,3 տոկոսով՝ կազմելով շուրջ 29,7 մլրդ դրամ: 0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև