Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2012
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for July 11th, 2012

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 1,71 կետով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 413,35 դրամ

    Wednesday, July 11th, 2012

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 11-ին կատարված գործարքների արդյունքում կազմել է 1 դոլարի դիմաց 413,35 դրամ` հուլիսի 10-ին կայացած նախորդ առուվաճառքի ցուցանիշի համեմատ նվազելով 1,71 կետով։

    Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 11-ին 415,84 դրամ է կազմել

    Wednesday, July 11th, 2012

    Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 11-ին 415,84 դրամ է կազմել, ինչը նշանակում է, որ 1,87 կետով նվազել է հունիսի 10-ի ցուցանիշից: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:–0-

    Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

    Wednesday, July 11th, 2012

    Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի մայիսի վերջին կազմել է 373,8 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012թ.-ի հուլիսի 14-ին մտադիր է երկարաժամկետ ՊԳՊ հետգնել

    Wednesday, July 11th, 2012

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է AMGB08203157, AMGB07196147, ինչպես նաև AMGB08189158 թողարկման երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսերի հետգնել, հաղորդում է հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մայիսին կազմել է 362 մլրդ դրամ

    Wednesday, July 11th, 2012

    Հայաստանի սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մայիսին կազմել է 362 միլիարդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 10,4 տոկոսով:

    ՀՀ ԿԲ-ն վերջին երկու ամիսներին 79 մլն դոլարի չափով ինտերվենցիաներ է իրականացրել

    Wednesday, July 11th, 2012

    Մայիսի սկզբից մինչև հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում փոխարժեքային տատանումները հարթելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկն արժութային շուկայում 79 մլն դոլարի վաճառք է իրականացրել։

    Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմաբ՝ Գերմանիայից և Իտալիայից ստացած նորություններից հետո

    Wednesday, July 11th, 2012

    Երեքշաբթի եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետի և Գերմանիայի Սահմանադրական դատարանի հայտարարություններն ավելացրեցին եվրոպական կայունացնող հիմնադրամի աշխատանքների նկատմամբ անորոշությունը, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ սպառողական վարկավորման ծավալները մայիսին աճել են 3,1%՝ հասնելով 255 մլրդ դրամի

    Wednesday, July 11th, 2012

    Հայաստանի սպառողական վարկավորման ծավալները 2012թ.-ի մայիսին աճել են 3,1 տոկոսով՝ հասնելով 255 մլրդ դրամի, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում: