ՀՀ սպառողական վարկավորման ծավալները մայիսին աճել են 3,1%՝ հասնելով 255 մլրդ դրամի

11.07.2012 11:01
ՀՀ սպառողական վարկավորման ծավալները մայիսին աճել են 3,1%՝ հասնելով 255 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի սպառողական վարկավորման ծավալները 2012թ.-ի մայիսին աճել են 3,1 տոկոսով՝ հասնելով 255 մլրդ դրամի, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:
Հաշվետվության համաձայն` սպառողական վարկավորման մասնաբաժինը Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում կազմել է 18,6 տոկոս՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,1 տ.կ.-ով։
Միաժամանակ արտարժութային վարկերը սպառողական վարկերի ընդհանուր ծավալում կազմել են շուրջ 40 մլրդ դրամ, իսկ դրամայինները՝ 215 մլրդ դրամ:
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը մայիսի դրությամբ կազմել է 1 372,4 մլրդ դրամ, որոնցից առավելապես 63,9 տոկոսը կազմում են արտարժութային ավանդները ($1-417,71 դրամ)։  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև