Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմաբ՝ Գերմանիայից և Իտալիայից ստացած նորություններից հետո

11.07.2012 12:11
Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմաբ՝ Գերմանիայից և Իտալիայից ստացած նորություններից հետո
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետի և Գերմանիայի Սահմանադրական դատարանի հայտարարություններն ավելացրեցին եվրոպական կայունացնող հիմնադրամի աշխատանքների նկատմամբ անորոշությունը, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի փոխարժեքը նվազեց դոլարի նկատմամբ՝ երեքշաբթի մեկ եվրոյի դիմաց 1,2312 դոլարից հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,2249 դոլարի։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազեց մինչև մեկ դոլարի դիմաց 79,43 իեն՝ նախորդ առքուվաճառքների վերջի մեկ դոլարի դիմաց 79,57 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրացավ՝  երեքշաբթի առքուվաճառքների փակման 83,17 կետից հասնելով 83,38 կետի։
«Շուկաները շատ զգայուն են ցանկացած այն կանխանշանների նկատմամբ, որ եվրոպական իշխանություններն այնքան էլ չեն ցանկանում միասին աշխատել եվրագոտին փրկելու համար»,- կարծում է Forex.com-ի հետազոտությունների տնօրեն Քեյթլին Բրուքսը (Kathleen Brooks), որին մեջբերում է MarketWatch գործակալությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև