ՀՀ սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մայիսին կազմել է 362 մլրդ դրամ

11.07.2012 14:35
ՀՀ սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մայիսին կազմել է 362 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը հունվար-մայիսին կազմել է 362 միլիարդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 10,4 տոկոսով:
Բնակչությանը տրամադրվող ծառայությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը (26,5%) Ֆինանսական և ապահովագրական գործունեությանն է բաժին հասել՝ շուրջ 95,9 միլիարդ դրամ, ինչը 22 տոկոսով գերազանցում է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Տեղեկատվության և կապի ոլորտի ծառայությանը բաժին է հասել 21,8 տոկոս մասնաբաժնով 78,8 միլիարդ դրամ (2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6,7 տոկոսի աճ), տրանսպորտի ոլորին բաժին է հասել 18,5 տոկոս կամ 67 մլրդ դրամ (8,3% աճ)։
Բացի այդ, հանրապետության բնակչությանը տրամադրվող ծառայությունների կառուցվածքում վարչական և օժանդակ գործունեությանը բաժին է հասել 5,9 տոկոս կամ 21,5 միլիարդ դրամ, իսկ կրթությանը՝ 4,8 տոկոս կամ շուրջ 17,3 միլիարդ դրամ, գիտական և տեխնիկական գործունեությանը՝ 4,7 տոկոս կամ շուրջ 17 մլրդ դրամ, բնակությանը և հասարակական սննդի կազմակերպմանը՝ 4,6 տոկոս կամ 16,6 միլիարդ դրամ ($1 –  417,71 դրամ)։—0 –

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև